Logo

NBA-ի գերաստղը հեռացվեց թիմից

10:30 / 28.01.2025Բասկետբոլ
null

«Մայամի Հիթն» անորոշ ժամկետով թիմից հեռացրել է հարձակվող Ջիմի Բաթլերին, հայտնում է ESPN-ը:

35-ամյա բասկետբոլիստը հունվարի 28-ին պետք է թիմի հիմնական կազմ վերադառնար և մասնակցեր «Օռլանդոյի» դեմ խաղին, սակայն նա հեռացել է մարզումից, երբ իմացել է, որ մեկնարկային հնգյակից տեղափոխվելու է պահեստայինների նստարան: Գլխավոր մարզիչ Էրիկ Սպոելստրան որոշել էր, որ մեկնարկային կազմում խաղալու է Հեյվուդ Հայսմիթը:

Ավելի վաղ Բաթլերը պահանջել էր փոխանակման գործարքով իրեն ուղարկել այլ ակումբ, ինչի պատճառով «Մայամին» 7 խաղով որակազրկել էր նրան, այնուհետև թիմի կարգապահական կանոնները խախտելու համար որակազրկել էր ևս 2 մրցավեճով: Ջիմին զրկվել էր նաև այդ ժամանակահատվածի համար իրեն հասանելիք աշխատավարձից:

«Մայամին» ակտիվորեն բանակցում է թիմի աստղին փոխանակելու շուրջ: NBA-ում թրեյդերի վերջին օրը փետրվարի 6-ն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա