Logo

NBA-ի եզրափակիչ շարքի հաշիվը դարձավ 3-0

10:30 / 13.06.2024Բասկետբոլ
null

«Բոստոն Սելթիքսը» երրորդ հաղթանակը տարավ «Դալաս Մավերիքսի» նկատմամբ և Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչ շարքի հաշիվը դարձրեց 3-0:

Երրորդ խաղում «Սելթիքսն» առավելության հասավ հյուրընկալվելիս՝ 106-99: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Դալասի» խաղարկող Կայրի Իրվինգն էր, որը վաստակեց 35 միավոր, իսկ նրա ակումբակից Լուկա Դոնչիչը հավաքեց 26 միավոր: Սլովենացի բասկետբոլիստը չորրորդ քառորդում հեռացվեց 6-րդ խախտման համար:

«Բոստոնի» կազմում ամենաարդյունավետը Ջեյսոն Թեյթումն էր՝ 31 միավոր:

Եզրափակիչ շարքի հաջորդ հանդիպումը ևս կկայանա Դալասում հունիսի 15-ին։

Հիշեցնենք, որ NBA-ի չեմպիոն կդառնա շարքում չորս հաղթանակի հասած թիմը։ «Բոստոն Սելթիքսը» նախորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2008 թվականին:

NBA, եզրափակիչ, երրորդ խաղ

«Դալաս Մավերիքս» - «Բոստոն Սելթիքս»` 99:106 (31:30, 20:20, 19:35, 29:21)

Շարքի հաշիվը` 0-3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ