Logo

Չեմպիոնության ֆավորիտներից մեկը կորցրեց իր խաղարկողին

14:08 / 23.09.2025Բասկետբոլ
null

«Հյուսթոնի» խաղարկող Ֆրեդ Վանվլիտը ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել, հայտնում է ինսայդեր Շեյմս Չարանիան:

Ամենայն հավանականությամբ, 31-ամյա բասկետբոլիստը բաց կթողնի ամբողջ 2025/26 մրցաշրջանը:

Կանադացին նախորդ մրցաշրջանի 60 խաղում միջինում գրանցել էր 14 միավոր, 3,7 անդրադարձ և 5,5 ասիստ: «Ռոքեթսը» մրցաշրջանի մեկնարկից 1 ամիս առաջ համարվում էր չեմպիոնության հիմնական ֆավորիտներից:

NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ