Logo

NBA-ի բոլոր աստղերի խաղում հաղթեց Արևելքի թիմը

10:30 / 19.02.2024Բասկետբոլ
null

Ինդիանապոլիսում կայացավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) բոլոր աստղերի հանդիպումը. Արևելքի թիմը 211-186 հաշվով առավելության հասավ Արևմուտքի թիմի նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Արևմուտքի թիմի և «Մինեսոտա Թիմբերվուլվզի» կենտրոնական Կարլ-Էնթոնի Թաունսը` վաստակելով 50 միավոր։ 28-ամյա բասկետբոլիստը նաև 8 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին և կատարել 3 ասիստ։

Արևելքի թիմից ամենաարդյունավետը «Միլոուկի Բաքսի» պաշտպան Դեմյեն Լիլարդն էր, որը վաստակեց 39 միավոր։ 33-ամյա բասկետբոլիստը ճանաչվել է նաև հանդիպման ամենաարժեքավոր խաղացող` ստանալով Քոբի Բրայանտի անվան մրցանակը։

Բոլոր աստղերի խաղում նաև սահմանվել է միավորների ռեկորդ (397)։

NBA, բոլոր աստղերի հանդիպում

Արևելք - Արևմուտք` 211-186 (53-47, 51-42, 56-47, 50-51)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ