Logo

NBA-ի բասկետբոլիստը ձերբակալվել է

15:41 / 13.09.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ներկայացուցիչ «Հյուսթոն Ռոքետսի» պաշտպան Կևին Փոթերը ձերբակալվել է ընտանեկան բռնության մեղադրանքով, հաղորդում է The Athletic-ը։

Փրկարար ծառայություն է դիմել մի կին, որին վնասված դեմքով տեղափոխել են հիվանդանոց։ Նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ կինը մի քանի հարված է ստացել դեմքին ու պարանոցին։ Ամերիկացի բասկետբոլիստը ձերբակալվել է հյուրանոցում՝ դեպքի վայրում։

NBA-ի ներկայացուցիչ Մայք Բոսը հայտնել է, որ լիգան ծանուցվել է բասկետբոլիստի ձերբակալության վերաբերյալ և ակումբի հետ կապ է պահպանում լրացուցիչ տեղեկատվություն հավաքելու համար։

Հիշեցնենք, որ 2020/21 մրցաշրջանից առաջ ևս Կևին Փոթերը ձերբակալվել էր։ Ամերիկացի բասկետբոլիստին մեղադրանք էր առաջադրվել հրազենի անզգույշ օգտագործման, տրանսպորտային միջոցի կառավարման կորուստի ու մարիխուանա պահելու համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա