Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) կայացել է «Ֆիլադելֆիա» – «Սան Անտոնիո» հանդիպումը: Երկրորդ քառորդի վերջնամաում մրցավար Ջենա Շրյոդերը խախտում է գրանցել երկու թիմերի կենտրոնականներ Ջոել Էմբիդի ու Վիկտոր Վեմբանյամայի պայքարում: Մրցավարի սուլիչը հյուրերի օգտին էր, ինչը դուր չի եկել Էմբիդին:
NBA-ի 2022-2023 մրցաշրջանի ամենաարժեքավոր բասկետբոլիստը մոտեցել է մրցավարին, դժգոհություն հայտնել, ինչի համար տեխնիկական զգուշացում է ստացել, իսկ երբ սկսել է նաև բղավել՝ հեռացվել է խաղից: Էմբիդը դրանից հետո փորձել է նորից մոտենալ մրցավարին, բայց թիմի մարզիչները և խաղարկող Կայլ Լաուրին կանգնեցրել են նրան:
«Ֆիլադելֆիան» այդ խաղում հաղթել է 111-106 հաշվով: Թիմի մեկ այլ առաջատար Թայրիզ Մաքսին վաստակել է 32 միավոր, գրանցել է 10 ռեբաունդ և 8 ասիստ: