NBA-ն հայտարարել է, որ Ինդիանապոլիսում կայանալիք 2021 թվականի «Բոլոր Աստղերի խաղը» հետաձգվել է 2024 թվական։ Այն կկայանա փետրվարի 16-ից 18-ը։
2022-ին «Աստղերի խաղը» կանցկացվի Քլիվլենդում, 2023-ին ՝ Սոլթ Լեյք Սիթիում:
Նոյեմբերի 16-ին կբացվի փոխանակման շուկան, իսկ 6 օր անց՝ ազատ գործակալների շուկան:
Մրցաշրջանի այլ կարևոր իրադարձությունների ժամանակացույց.
- Դեկտեմբերի 22 ՝ կանոնավոր առաջնության սկիզբ
- Մարտի 5-10՝ մրցաշրջանի արձակուրդ
- Մայիսի 16՝ կանոնավոր առաջնության ավարտ
- Մայիսի 17-21՝ փլեյ-օֆֆի մասնակիցների որոշման փլեյ-ին մրցաշար
- Մայիսի 22 ՝ փլեյ-օֆֆի առաջին շրջանի մեկնարկ
- Հունիսի 7 ՝ կոնֆերենցիաների կիսաեզրափակիչների մեկնարկ
- Հունիսի 22՝ կոնֆերենցիաների եզրափակիչի սկիզբ
- Հուլիսի 8-22 ՝ NBA-ի եզրափակիչներ

