«Քլիվլենդ Կավալյերսը» շարունակում է հաղթական շարքը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում։
Հերթական տուրում «Քլիվլենդը» մրցակցի խաղահրապարակում 119-113 հաշվով ուժեղ է գտնվել «Չիկագո Բուլզից»։ «Կավալյերսը» NBA-ի պատմության մեջ 8-րդ ակումբն է, որը մրցաշրջանը սկսում է 12 անընդմեջ հաղթանակով, հաղորդում է ESPN-ը։
«Քլիվլենդը» հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 14-ին՝ հյուրընկալվելով «Ֆիլադելֆիային»։