Logo

NBA. Հարդենի դաբլ-դաբլը չի օգնել «Ֆիլադելֆիային», օրվա արդյունքները (տեսանյութ)

10:38 / 09.02.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ֆիլադելֆիան» հյուրընկալվել է Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Բոստոն Սելտիքսին» և պարտվել 99-106 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Ֆիլադելֆիայի» կենտրոնական Ջոել Էմբիդը, որը վաստակել է 28 միավոր: Կամերունցին նաև գրանցել է 7 ռեբաունդ և կատարել մեկ ասիստ:

Էմբիդի թիմակից Ջեյմս Հարդենը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ՝ վաստակելով 26 միավոր և կատարելով 11 արդյունավետ փոխանցում: Ամերիկացի բասկետբոլիստը նաև երեք ռեբաունդ է գրանցել:

NBA, կանոնավոր առաջնություն

«Բոստոն»  —  «Ֆիլադելֆիա»՝  106-99 (30-27, 29-28, 27-24, 20-20)

«Տորոնտո»  —  «Սան Անտոնիո»՝  112-98 (34-24, 23-30, 31-21, 24-23)

«Մայամի»  —  «Ինդիանա»՝  116-111 (39-30, 21-33, 29-20, 27-28)

«Քլիպերս»  —  «Դալաս»՝  104-110 (25-41, 27-19, 26-21, 26-29)

«Պորտլենդ»  —  «Գոլդեն Սթեյթ»՝  125-122 (34-27, 29-40, 32-28, 30-27)

«Յուտա»  —  «Մինեսոտա»՝  118-143 (3-:33, 36-44, 21-40, 30-26)

«Քլիվլենդ»  —  «Դեթրոյթ»՝  113-85 (32-14, 19-26, 25-28, 37-17)

«Վաշինգտոն»  —  «Շառլոտ»՝  118-104 (32-31, 29-30, 27-15, 30-28)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ