Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» հյուրընկալվելիս մեկ միավորի տարբերությամբ պարտվեց «Օռլանդո Մեջիքին»՝ 129-130։ Դա NBA-ի գործող չեմպիոնի չորրորդ անընդմեջ պարտությունն էր։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստեֆեն Քարին, որը վաստակեց 39 միավոր։
Օրվա մյուս խաղում «Դենվերը» 122-110 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Օկլահոմայի» նկատմամբ։
NBA-ի կանոնավոր առաջնություն
«Օռլանդո» – «Գոլդեն Սթեյթ»՝ 130:129 (30:30, 23:35, 43:33, 34:31)
«Օկլահոմա» – «Դենվեր»՝ 110:122 (29:42, 28:29, 38:22, 15:29)