Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» հյուրընկալվելիս 42 միավորի առավելությամբ հաղթել է «Սան Անտոնիո Սփյորսին»` 148-106։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն «Ուորիորզի» հարձակողական պաշտպան Բրենդին Պոդժեմսկին էր: Նա վաստակել է 27 միավոր, կատարել 6 ռեբաունդ և 5 ասիստ։
Սթիվ Քերի գլխավորած թիմը 43-րդ հաղթանակն է տարել կանոնավոր առաջնությունում և Արևմտյան կոնֆերենցիայում փլեյ-օֆֆի գոտում է` 6-րդ տեղում։ «Սփյորսը» նույն գոտում 13-րդն է։
NBA, կանոնավոր առաջնություն
«Սան Անտոնիո Սփյորս» - «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ»` 106-148 (27-44, 17-24, 29-43, 33-37)