Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղային հերթական օրն արևմտյան կոնֆերենցիայի առաջատար «Օկլահոմա Սիթի Թանդերը» մրցակցի մանրահատակի վրա 118-108 հաշվով հաղթել է «Փորթլենդ Թրեյլ Բլեյզերսին»։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Թանդերի» կանադացի խաղարկող պաշտպան Շեյ Գիլջես-Ալեքսանդրը` վաստակելով 35 միավոր, կատարելով 5 ռեբաունդ և 1 ասիստ։
NBA, կանոնավոր առաջնություն
«Փորթլենդ Թրեյլ Բլեյզերս» - «Օկլահոմա Սիթի Թանդեր»` 108-118 (27-27, 26-39, 25-27, 30-25)


