Logo

NBA. «Ֆիլադելֆիան» վերջին մեկ րոպեում հաղթանակ է կորզել «Գոլդեն Սթեյթից»

11:56 / 02.03.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ֆիլադելֆիա Սևենթի Սիքսերսը» տանը դրամատիկ խաղում 126-119 հաշվով հաղթել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին»:

«Ֆիլադելֆիան» վերջին րոպեի ընթացքում 5 անընդմեջ միավոր է վաստակել և հաղթանակ կորզել:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Ֆիլադելֆիայի» բասկետբոլիստ Քվենտին Գրեյմսն էր, որը վաստակել է 44 միավոր: Ամերիկացին նաև 6 ռեբաունդ է գրանցել և կատարել մեկ ասիստ:

NBA-ի կանոնավոր առաջնություն

«Ֆիլադելֆիա» - «Գոլդեն Սթեյթ»` 126-119

«Դալաս» - «Միլուոկի»` 117-132

«Մեմֆիս» - «Սան Անտոնիո»` 128-130

«Հյուսթոն» - «Սակրամենտո»` 103-113

«Դետրոյթ» - «Բրուքլին»` 115-94

«Շառլոթ» - «Վաշինգտոն»` 100-113

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա