Logo

NBA. Էդվարդսի խելահեղ դանքն ու խաղային օրվա մյուս արդյունքները

10:30 / 19.03.2024Բասկետբոլ
null

NBA-ի կանոնավոր առաջնության «Մինեսոտա Թիմբերվուլվզ» - «Յուտա Ջազզ» խաղում գրանցվեց մրցաշրջանի լավագույն դանքերից մեկը: «Գայլերի» աստղ Էնթոնի Էդվարդսը պոստեր-դանք կատարեց՝ վնասվելով ձեռքը, բայց վերադարձավ ու շարունակեց խաղը։

Էդվարդսը նաև հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն էր: «Թիմբերվուլվզի» աստղը վաստակեց 32 միավոր, կատարեց 8 արդյունավետ փոխանցում և տիրեց 7 անդրադարձի: Անցկացրած 67 խաղից հետո «Մինեսոտա Թիմբերվուլվզը» 46-21 ցուցանիշով զբաղեցնում է Արևմտյան կոնֆերենցիայի երրորդ տեղը: «Յուտա Ջազզ» 12-րդն է նույն կոնֆերենցիայում:

Խաղային օրվա մյուս արդյունքները

«Լոս Անջելես Լեյքերս» - «Ատլանտա Հոուքս»՝ 136-105 (38-28 35-31 38-27 25-19)

«Գոլդեն Սթեյթ Ուորիորս» - «Նյու Յորք Նիքս»՝ 112-119 (22-30 34-32 32-37 24-20)

«Չիկագո Բուլզ» - «Փորթլենդ Թրեյլ Բլեյզերս»՝ 110-107 (29-27 25-22 35-26 21-32)

«Ֆիլադելֆիա 76» - «Մայամի Հիթ»՝ 98-91 (31-23 20-25 28-16 19-26)

«Սակրամենտո Քինգզ» - «Մեմֆիս Գրիզլիս»՝ 121-111 (28-32 29-15 27-29 21-29 OT 16-6)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ