Logo

NBA․ Դյուրանտի հզոր դանքը, Դոնչիչի արդյունավետությունը

13:03 / 07.02.2024Բասկետբոլ
null

«Դալաս Մավերիքսի» առաջատար Լուկա Դոնչիչը դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ընթացիկ մրցաշրջանի ամենաարդյունավետ խաղացողը։

«Բրուքլին Նեթսի» դեմ հաղթական խաղում (119-107) սլովենացի բասկետբոլիստը վաստակել է 35 միավոր։ Այս մրցաշրջանում նրա միջին արդյունավետությունը կազմում է 34,5 միավոր։ Նա նաև գրանցում է 8,6 ռեբաունդ ու 9,4 ասիստ։

«Բրուքլինի» դեմ հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Դալասի» առաջատարներից Կայրի Իրվունգը, որը վաստակել է 36 միավոր։

Օրվա կենտրոնական դիմակայություններից մեկում «Ֆինիքս Սանզը» 114-106 հաշվով տնային հաղթանակ է տարել «Միլուոկի Բաքսի» նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Միլուոկիի» առաջատար Յանիս Ադետոկունբոն, որը գրանցել է դաբլ-դաբլ՝ 33 միավոր ու 13 ռեբաունդ։

«Ֆինիքսից» դաբլ-դաբլ է գրանցել ամերիկացի հարձակվող Քևին Դյուրանտը (28 միավոր, 10 ռեբաունդ), իսկ նրա ակումբակից Դևին Բուքերը վաստակել է 32 միավոր։

Հանդիպման ամենաուշագրավ դրվագներից մեկը եղել է Քևին Դյուրանտի հզոր դանքը Յանիս Ադետոկունբոյի վրայով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ