Logo

NBA. Դյուրանտի դաբլ-դաբլն օգնել է «Ֆինիքսին» հաղթել «Գոլդեն Սթեյթին»

11:53 / 01.12.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ֆինիքս Սանզը» տանը 113-105 հաշվով հաղթել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին»:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Ֆինիքսի» պաշտպան Դևին Բուքերը, որը վաստակել է 27 միավոր: Ամերիկացին նաև երեք ռեբաունդ է գրանցել և կատարել 9 ասիստ:

«Ֆինիքսի» առաջատարներից Քևին Դյուրանտն էլ դաբլ-դաբլ է գրանցել` 21 միավոր, 10 ռեբաունդ: Ամերիկացին նաև երեք ասիստ է կատարել:

NBA-ի կանոնավոր առաջնություն

«Ֆինիքս» - «Գոլդեն Սթեյթ»` 113-105

«Յուտա» - «Դալաս»` 94-106

«Միլուոկի» - «Վիզարդս»` 124-114

«Շարլոտ» - «Ատլանտա»` 104-107

«Դեթրոյթ» - «Ֆիլադելֆիա»` 96-111

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա