Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչում «Դալաս Մավերիքսը» «Մինեսոտա Թիմբերվուլվզի» դեմ շարքում տարել է երրորդ հաղթանակը` տանն առավելության հասնելով 116-107 հաշվով։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ դարձավ տանտերերի առաջատար, սլովենացի Լուկա Դոնչիչը` վաստակելով 33 միավոր, 7 անգամ տիրելով օղակից անդրադարձած գնեակին ու կատարելով 5 արդյունավետ փոխանցում։
«Մավերիքսից» 33 միավոր վաստակեց նաև ամերիկացի Կայրի Իրվինգը։
Շարքի չորրորդ խաղը կկայանա մայիսի 29-ին Դալասում` Երևանի ժամանակով 4:30-ից սկսած։
NBA, Արևմտյան կոնֆերենցիա, եզրափակիչ, երրորդ խաղ
«Դալաս Մավերիքս» - «Մինեսոտա Թիմբերվերվուլվզ»` 116-107 (33-28, 27-24, 27-35, 29-20)<


