Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղային հերթական օրը «Լոս Անջելես Լեյքերսը» տանը 111-102 հաշվով առավելության է հասել «Մինեսոտա Թիմբերվուլվզի» դեմ խաղում:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Լեյքերսի» 40-ամյա հարձակվող Լեբրոն Ջեյմսն էր, որը դաբլ-դաբլ է ձևակերպել և վաստակել է 33 միավոր:
Խաղարկող պաշտպան Լուկա Դոնչիչը նույնպես դաբլ-դաբլ է գրանցել և վաստակել է 21 միավոր: