Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղային հերթական օրը «Լոս Անջելես Լեյքերսը» մրցակցի մանրահատակի վրա 123-100 հաշվով հաղթել է «Դենվեր Նագեթսին»։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Լեյքերսի» նորեկ, սլովենացի խաղարկող պաշտպան Լուկա Դոնչիչը, որը դաբլ-դաբլ է գրանցել` վաստակելով 32 միավոր, կատարելով 10 ռեբաունդ ու 7 ասիստ։
Հյուրերից տպավորիչ հանդիպում է անցկացրել նաև NBA-ի պատմության մեջ գլխավոր ռմբարկու (41732 միավոր), ամերիկացի հարձակվող Լեբրոն Ջեյմսը (25 միավոր, 9 ռեբաունդ, 5 ասիստ)։
NBA, կանոնավոր առաջնություն
«Դենվեր Նագեթս» - «Լոս Անջելես Լեյքերս»` 100-123 (31-38, 23-25, 33-33, 13-27)