Logo

NBA. Դոնչիչի 45 միավորն ու թրիփլ-դաբլը. «Մավերիքսը» հաղթեց «Ուորիորզին», «Լեյքերսը»` «Գրիզլիսին»

11:28 / 16.12.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Դալաս Մավերիքսը» մրցակցի մանրահատակի վրա 143-133 հաշվով պարտության մատնեց «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին»։

«Մավերիքսից» փայլեց սլովենացի թեթև հարձակվող Լուկա Դոնչիչը, որը թրիփլ-դաբլ գրանցեց` 45 միավոր, 13 ասիստ, 11 ռեբաունդ։

«Լոս Անջելես Լեյքերսը» տնային խաղում 116-110 հաշվով հաղթեց «Մեմֆիս Գրիզլիսին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ դարձավ տանտերերի ամերիկացի կենտրոնական Էնթոնի Դևիսը։ Նա դաբլ-դաբլի հեղինակ դարձավ` վաստակելով 40 միավոր, 16 անգամ տիրելով օղակից անդրադարձած գնդակին, կատարելով 2 արդյունավետ փոխանցում։

«Լեյքերսի» կազմում ոտքի վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին հանդիպմանը մասնակցեց նաև NBA-ի պատմության լավագույն ռմբարկու (41021 միավոր), ամերիկացի հարձակվող Լեբրոն Ջեյմսը։ 39-ամյա լեգենդար բասկետբոլիստը վաստակեց 18 միավոր, կատարեց 8-ական ռեբաունդ ու ասիստ։

Գործող չեմպիոն, Արևելյան կոնֆերենցիայում երկրորդ տեղը զբաղեցնող «Բոստոն Սելթիքսը» 26-րդ խաղում 21-րդ հաղթանակը տարավ ու հյուրընկալվելիս 112-98 հաշվով առավելության հասավ «Վաշինգտոն Ուիզարդսի» նկատմամբ։

NBA, կանոնավոր առաջնություն

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» - «Դալաս Մավերիքս»` 133-143 (33-46, 41-35, 33-33, 26-29)

«Լոս Անջելես Լեյքերս» - «Մեմֆիս Գրիզլիս»` 116-110 (30-20, 34-26, 22-31, 30-30)

«Վաշինգտոն Ուիզարդս» - «Բոստոն Սելթիքս»` 98-112 (23-34, 29-33, 20-24, 26-21)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ