Logo

NBA. Դոնչիչի 37 միավորը հաղթանակ պարգևեց «Մավերիքսին» «Նագեթսի» դեմ խաղում

10:08 / 18.03.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղային օրվա կենտրոնական դիմակայությունում «Դալաս Մավերիքսը» սեփական մանրահատակի վրա 107-105 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Դենվեր Նագեթսին»։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ դարձավ «Մավերիքսի» սլովենացի խաղարկող Լուկա Դոնչիչը` վաստակելով 37 միավոր, կատարելով 9 ռեբաունդ և 3 ասիստ։

Դամիան Լիլարդի (31 միավոր, 5 ռեբաունդ և 16 ասիստ) ու Բոբի Փորտիսի դաբլ-դաբլները (31 միավոր, 10 ռեբաունդ և 2 ասիստ) օգնեցին «Միլոուկի Բաքսին» տանը 140-129 հաշվով առավելության հասնել «Ֆինիքս Սանսի» նկատմամբ։

Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Բոստոն Սելթիքսը» արտագնա խաղում 130-104 հաշվով հաղթեց «Վաշինգտոն Ուիզարդսին»։

Հանդիպման անենաարդյունավետ բասկետբոլիստն «Ուիզարդսի» խաղացող Ջորդան Պուլն էր` 31 միավոր, 4 արդյունավետ փոխանցում և 2 ռեբաունդ։

NBA, կանոնավոր առաջնություն

«Դալաս Մավերիքս» - «Դենվեր Նագեթս»` 107-105 (30-34, 28-27, 26-18, 23-26)

«Միլուոկի Բաքս» - «Ֆինիքս Սանս»` 140-129 (39-36, 43-24, 27-34, 31-35)

«Վաշինգտոն Ոուիզարդս» - «Բոստոն Սելթիքս»` 104-130 (27-45, 26-36, 25-27, 26-22)
«Դեթրոյտ Պիստոնս» - «Մայամի Հիթ»` 101-104 (23-21, 27-39, 26-16, 25-25)

«Օռլանդո Մեջիք» - «Տոռոնտո Ռեփթորս»` 111-96 (26-24, 26-23, 35-26, 24-23)

«Սան Անտոնիո Սփյորս» - «Բրուքլին Նեթս»` 122-115 (25-29, 30-27, 25-27, 30-27, օվերթայմ` 12-5)

«Լոս Անջելես Քլիփերս» - «Ատլանտա Հոուքս»` 93-110 (29-31, 15-30, 18-27, 31-22)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ