Logo

NBA. Դոնչիչի 37 միավորը չի օգնել, «Լեյքերսը» պարտվել է փլեյ-օֆֆի առաջին խաղում

11:29 / 20.04.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) կայացել են փլեյ-օֆֆի ևս երկու դիմակայությունների առաջին խաղերը:

«Լոս Անջելես Լեյքերսը» տանը 95-117 հաշվով պարտվել է «Մինեսոտա Թիմբերվուլվզին»: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել «Լեյքերսի» առաջատարներից Լուկա Դոնչիչը, որը վաստակել է 37 միավոր: Սլովենացին նաև գրանցել է 8 ռեբաաունդ և կատարել մեկ ասիստ:

Օրվա մյուս խաղում էլ «Նյու Յորք Նիքսը» տանը 123-112 հաշվով հաղթել է «Դետրոյթ Պիստոնսին»:

NBA, փլեյ-օֆֆ, առաջին խաղեր

«Լոս Անջելես Լեյքերս» - «Մինեսոտա Թիմբերվուլվզ»` 95-117

«Նյու Յորք Նիքս» - «Դետրոյթ Պիստոնս»` 123-112

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ