Logo

NBA. Դոնչիչի 34 միավորն ու «Լեյքերսի» պարտությունը

11:44 / 23.03.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսը» տանը 115-146 հաշվով պարտվել է «Չիկագո Բուլզին»:

«Լեյքերսի» կազմում ամենաարդյունավետը եղել է սլովենացի Լուկա Դոնչիչը, որը վաստակել է 34 միավոր: Նա նաև 8 ռեբաունդ է գրանցել և 6 ասիստ կատարել:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը եղել է «Չիկագո Բուլզից» Քոբի Ուայթը, որը վաստակել է 36 միավոր, նաև գրանցել է երեք ռեբաունդ և կատարել երկու ասիստ:

NBA-ի կանոնավոր առաջնություն

«Լոս Անջելես Լեյքերս» - «Չիկագո Բուլզ»` 115-146

«Սակրամենտո Քինգզ» - «Միլուոկի Բաքս»` 108-114

«Ատլանտա Հոուքս» - «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ»` 124-115

«Նյու Յորք Նիքս» - «Վաշինգտոն Վիզարդզ»` 122-103

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ