Logo

NBA. Դոնչիչի 33 միավորը. «Մավերիքսն» առաջին հաղթանակը տարավ

10:12 / 23.05.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչում «Դալաս Մավերիքսն» առաջին հաղթանակը տարավ` հյուրընկալվելիս 108-105 հաշվով առավելության հասնելով «Մինեսոտա Թիմբերվուլվզի» նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ դարձավ «Մավերիքսի» առաջատար, սլովենացի Լուկա Դոնչիչը` վաստակելով 33 միավոր, կատարելով 8 արդյունավետ փոխանցում, 6 անգամ տիրելով օղակից անդրադարձած գնդակին։

Շարքի հաջորդ հանդիպումը կողմերը կանցկացնեն մայիսի 25-ին Մինեսոտայում` Երևանի ժամանակով 4:30-ից սկսած։

NBA, Արևմտյան կոնֆերենցիա, եզրափակիչ

«Մինեսոտա Թիմբերվուլվզ» - «Դալաս Մավերիքս»` 105-108 (33-27, 29-32, 21-23, 22-26)

Շարքի հաշիվը` 0-1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ