Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղում նախորդ մրցաշրջանի եզրափակիչի մասնակից «Դալաս Մավերիքսը» սեփական մանրահատակի վրա 108-85 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օռլանդո Մեջիքի» նկատմամբ։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Մավերիքսի» առաջատար, սլովենացի խաղարկող պաշտպան Լուկա Դոնչիչը` վաստակելով 32 միավոր, 9 անգամ տիրելով օղակից անդրադարձած գնդակին, կատարելով 7 ասիստ։
NBA, կանոնավոր առաջնություն
«Դալաս Մավերիքս» - «Օռլանդո Մեջիք»` 108-85 (30-22, 35-18, 23-21, 20-24)