«Դետրոյթ Փիսթոնսը» կրկնել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) պարտությունների ամենաերկար շարքը պատմության մեջ։
NBA-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Դետրոյթը» լրացուցիչ ժամանակում 122-128 հաշվով պարտվել է «Բոսթոն Սելթիկսին»։ Դա «Փիսթոնսի» 28-րդ անընդմեջ պարտությունն էր ընթացիկ մրցաշրջանում։
NBA-ում անընդմեջ պարտությունների հակառեկորդը սահմանել էր «Ֆիլադելֆիան», որը 2014-15 և 2015-16 մրցաշրջանների ընթացքում կրել էր 28 անընդմեջ պարտություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Դետրոյթ Փիսթոնսը» հակառեկորդ էր սահմանել մեկ մրցաշրջանում անընդմեջ պարտությունների ցուցանիշով։ Նախորդ հակառեկորդը գրանցել էին «Քլիվլենդը» (2010-11 մրցաշրջանում) և «Ֆիլադելֆիան» (2013-14 մրցաշրջանում)` կրելով 26 անընդմեջ պարտություն։