Logo

NBA. «Դենվերը» հաղթել է «Բաքսին», օրվա արդյունքները (տեսանյութ)

11:31 / 26.03.2023Վիդեո
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Դենվեր Նագեթսն» ընդունել է «Միլուոկի Բաքսին» և հաղթել 129-106 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողներն էին թիմերի առաջատարներ Նիկոլա Յոկիչը և Յանիս Ադետոկունբոն, որոնք վաստակեցին 31-ական միավոր: «Դենվերի» սերբ կենտրոնական Յոկիչը դարձավ դաբլ-դաբլի հեղինակ՝ կատարելով նաև 11 ասիստ, նա նաև գրանցեց 6 ռեբաունդ: Ադետոկունբոն գրանցել է 9 ռեբաունդ և կատարել չորս ասիստ:

«Միլուոկի Բաքսն» Արևելյան կոնֆերենցիայի առաջատարն է, իսկ «Դենվեր Նագեթսը»՝ Արևմտյան կոնֆերենցիայի:

NBA, կանոնավոր առաջնություն

«Դենվեր» — «Միլուոկի»՝ 129-106 (37-38, 26-28, 34-19, 32-21)

«Մայամի» — «Բրուքլին»՝ 100-129 (36-28, 33-37, 18-39, 13-25)

«Ատլանտա» — «Ինդիանա»՝ 143-130 (39-35, 33-39, 33-24, 38-32)

«Ֆինիքս» — «Ֆիլադելֆիա»՝ 125-105 (26-24, 32-29, 31-30, 36-22)

«Սակրամենտո» — «Յուտա»՝ 121-113 (32-26, 23-35, 35-17, 31-35)

«Քլիպերս» — «Նյու Օռլեան»՝ 110-131 (26-37, 30-31, 29-31, 25-32)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա