Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆում կայացել է քառորդ եզրափակիչի ևս 2 խաղ:
«Դենվեր Նագեթսը» տանը 112-97 հաշվով առավելության է հասել «Մինեսոտա Թիմբերվուլվզի» նկատմամբ:
Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Դենվերի» կենտրոնական Նիկոլա Յոկիչը, որը դաբլ-դաբլ է ձևակերպել՝ 40 միավոր և 13 ասիստ: Խաղից առաջ սերբ բասկետբոլիստը ստացել է NBA-ի այս մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացողի մրցանակը:
«Նագեթսը» սերիայում առաջ է անցել 3-2 հաշվով:
«Նյու Յորք Նիքսն» էլ 121-91 հաշվով հաղթել է «Ինդիանային»:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Նյու Յորքի» խաղարկող Ջալեն Բրանսոնը, որը վաստակել է 44 միավոր:
Այդ հաղթանակից հետո «Նիքսը» դիմակայությունում առաջ է անցել 3-2 հաշվով: