Logo

NBA. Դեկտեմբերի լավագույն բասկետբոլիստները (տեսանյութ)

11:02 / 04.01.2023• Բասկետբոլ
null

Հայտնի են Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության դեկտեմբերի լավագույն խաղացողները, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Արևմտյան կոնֆերենցիայում լավագույնը «Դալասի» սլովենացի խաղացող Լուկա Դոնչիչն է, իսկ Արևելյանում՝ «Ֆիլաֆելդիայում» ելույթ ունեցող կամերունցի Ջոել Էմբիդը:

Նախորդ ամիս Դոնչիչի միջին արդյունավետությունը կազմել է 35,1 միավոր, 8,5 ռեբաունդ, 9,3 ասիստ և 1,6 խլում: Սլովենացիան կարիերայում երրորդ անգամ է ճանաչվում NBA-ի ամսվա լավագույն բասկետբոլիստ:

Ջոել Էմբիդը դեկտեմբերին միջինը մեկ խաղում վաստակել է 35,4 միավոր, կատարել 9,9 ռեբաունդ ու 4,2 ասիստ: Կամերունցին կարիերայում 5-րդ անգամ ստանում այս մրցանակը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ