Logo

NBA. «Դալասի» և «Սելտիքսի» երկրորդ հաղթանակները

11:19 / 12.05.2024Բասկետբոլ
null

«Դալաս Մավերիքսն» «Օկլահոմա Սիթի Թանդերի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Արևմտյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչի դիմակայության երրորդ խաղում հաղթել է և հաշվի մեջ առաջ անցել՝ 2-1:

«Դալասը» տնային խաղում առավելության է հասել 105-101 հաշվով: «Դալասի» կազմում դաբլ-դաբլի հեղինակ է դարձել թիմի առաջատար Լուկա Դոնչիչը, որը վաստակել է 22 միավոր և գրանցել 15 ռեբաունդ: Սլովենացին նաև 5 ասիստի հեղինակ է դարձել:

«Բոստոն Սելտիքսն» էլ Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրաափակիչի սերիայի երրորդ խաղում հյուրընկալվելիս 106-93 հաշվով հաղթել է «Քլիվլենդ Քավալերսին»:

«Սելտիքսի» առաջատար Ջեյսոն Թեյթումը վաստակել է 33 միավոր, գրանցել 13 ռեբաունդ՝ դառնալով դաբլ-դաբլի հեղինակ: Ամերիկացին նաև 6 ասիստի հեղինակ է դարձել: «Բոստոն Սելտիքսը» դիմակայությունում հաղթում է 2-1 հաշվով:

NBA, փլեյ-օֆֆ

Արևելյան կոնֆերենցիա, կիսաեզրափակիչ, երրորդ խաղ

«Քավալերս» - «Սելտիքս»՝ 93-106 (28-30, 20-27, 21-27, 24-22)

Արևմտյան կոնֆերենցիա, կիսաեզրափակիչ, երրորդ խաղ

«Դալաս» - «Թանդեր»՝ 105-101 (26-23, 25-29, 31-26, 23-23)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ