Logo

NBA. Չեմպիոնի երկրորդ անընդմեջ պարտությունը, Բրանսոնի 43 միավորն օգնեց «Նիկսին»

10:53 / 07.05.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառորդ եզրափակիչի երկրորդ խաղում գործող չեմպիոն «Դենվեր Նագեթսը» 80-106 հաշվով տնային պարտություն կրեց «Մինեսոտա Թիմբերվուլվզից»: Շարքի հաշիվը դարձավ 2-0։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեցին «Մինեսոտայի» բասկետբոլիստներ Էնթոնի Էդվարդսը և Կառլ-Էնթոնի Թաունսը, որոնք վաստակել են 27-ական միավոր:

«Դենվերի» առաջատար Նիկոլա Յոկիչը գրանցեց դաբլ-դաբլ՝ 16 միավոր, 16 ռեբաունդ, 8 ասիստ։  

Օրվա մյուս խաղում «Նյու Յորք Նիկսը» 121-117 հաշվով տնային հաղթանակ տարավ «Ինդիանա Փեյսերսի» նկատմամբ։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն էր ամերիկացի Ջեյլեն Բրանսոնը, որը «Նիկսի» կազմում հավաքեց 43 միավոր։

NBA, քառորդ եզրափակիչ

«Դենվեր Նագեթս» - «Մինեսոտա Թիմբերվուլվզ»՝ 80:106  (20:28, 15:33, 25:21, 20:24)

Շարքի հաշիվը՝ 0-2

«Նյու Յորք Նիկս» - «Ինդիանա Փեյսերս»՝ 121:117  (27:24, 22:31, 33:32, 39:30)

Շարքի հաշիվը՝ 1-0

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա