Logo

NBA. Չեմպիոնի անակնկալ պարտությունը, այլ արդյունքներ

10:53 / 11.01.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) հերթական խաղային օրը գործող չեմպիոն «Բոստոն Սելթիքսը» սեփական մանրահատակի վրա 97-114 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Սակրամենտո Քինգզից»։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ դարձավ «Սելթիքսի» ամերիկացի թեթև հարձակվող Ջեյլեն Բրաունը` վաստակելով 28 միավոր, կատարելով 5 ասիստ ու 1 անգամ տիրելով օղակից անդրադարձած գնդակին։

«Քինգզից» տպավորիչ հանդիպում անցկացրեց լիտվացի կենտրոնական Դոմանտաս Սաբոնիսը։ 28-ամյա բասկետբոլիստը դաբլ-դաբլ գրանցեց` 23 միավոր, 28 ռեբաունդ, 3 ասիստ։

Արևմտյան կոնֆերենցիայի առաջատար «Օքլահոմա Սիթի Թանդերը» հյուրընկալվելիս 126-101 հաշվով պարտության մատնեց «Նյու Յորք Նիքսին»։ «Թանդերից» կրկին արդյունավետ էր կանադացի խաղարկող պաշտպան Շեյ Գիլջես-Ալեքսանդրը, որը վաստակեց 39 միավոր, 3 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին, կատարեց 2 արդյունավետ փոխանցում։

Սերբ կենտրոնական Նիկոլա Յոկիչի (35 միավոր, 15 ասիստ, 12 ռեբաունդ) և ամերիկացի խաղարկող պաշտպան Ռասել Ուեսթբրուքի (25 միավոր, 11 ռեբաունդ, 10 ասիստ) թրիփլ-դաբլներն օգնեցին «Դենվեր Նագեթսին» տնային խաղում հաղթել «Բրուքլին Նեթսին»։

«Միլուոկի Բաքսն» էլ հույն ծանր հարձակվող Յանիս Ադետոկունբոյի 41 միավորի, 14 ռեբաունդի ու 4 ասիստի շնորհիվ հյուրընկալվելիս 109-106 հաշվով հաղթեց «Օռլանդո Մեջիքին»։

NBA, կանոնավոր առաջնություն

«Բոստոն Սելթիքս» - «Սակրամենտո Քինգզ»` 97-114 (27-34, 28-19, 21-23, 21-38)

«Նյու Յորք Նիքս» - «Օքլահոմա Սիթի Թանդեր»` 101-126 (17-31, 26-39, 31-32, 27-24)

«Դենվեր Նագեթս» - «Բրուքլին Նեթս»` 124-105 (32-36, 33-23, 29-20, 30-26)

«Օռլանդո Մեջիք» - «Միլուոկի Բաքս»` 106-109 (31-29, 20-21, 30-28, 25-31)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա