Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյթ Ուորիորզն» ընդունել է «Ֆինիքս Սանզին» և Ստեֆեն Կարիի՝ վերջին վայրկյաններին կատարած երեք միավորանոց նետման շնորհիվ հաղթել 113-112 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Ֆինիքսի» ամերիկացի բասկետբոլիստ Դևին Բուքերը, որը վաստակել է 32 միավոր: Բուքերը նաև գրանցել է չորս ռեբաունդ և կատարել 6 ասիստ:
«Ֆինիքսի» կազմում դաբլ-դաբլի հեղինակ է դարձել թիմի առաջատար Քևին Դյուրանտը, որը վաստակել է 24 միավոր, գրանցել 10 ռեբաունդ և կատարել 7 արդյունավետ փոխանցում:
«Գոլդեն Սթեյթի» կազմում էլ ամենաշատ միավորը վաստակել է թիմի առաջատար Կարին (30 միավոր): Ամերիկացին նաև դարձել է 9 ռեբաունդի և 6 ասիստի հեղինակ:
NBA, կանոնավոր առաջնություն
«Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» - «Ֆինիքս Սանզ»՝ 113-112 (33:28, 26:30, 25:24, 29:30)


