Logo

NBA. «Բաքսն» առանց առաջատարի հաղթել է, օրվա արդյունքները (տեսանյութ)

10:49 / 10.03.2023Վիդեո
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Միլուոկի Բաքսն» ընդունել է «Բրուքլին Նեթսին» և հաղթել 118-113 հաշվով:

«Բաքսի» կազմում հանդիպմանը չի մասնակցել թիմի առաջատար Յանիս Ադետոկունբոն: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Միլուոկիի» բասկետբոլիստ Բոբի Փորթիսը, որը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ՝ վաստակելով 28 միավոր և գրանցելով 13 ռեբաունդ: Ամերիկացին նաև կատարել է երկու ասիստ:

«Միլուոկի Բաքսն» Արևելյան կոնֆերենցիայի առաջատարն է, «Բրուքլին Նեթսը» 6-րդն է:

NBA, կանոնավոր առաջնություն

«Բաքս» — «Նեթս»՝ 118-113 (37-20, 27-27, 23-33, 31-33)

«Մեմֆիս» — «Գոլդեն Սթեյթ»՝ 131-110 (48-28, 29-31, 22-34, 32-17)

«Սակրամենտո» — «Նյու Յորք»՝ 122-117 (30-23, 39-30, 22-31, 31-33)

«Օռլանդո» — «Յուտա»՝ 124-131 (28-29, 28-35, 41-33, 27-34)

«Ինդիանա» — «Հյուսթոն»՝ 134-125 (38-27, 26-31, 34-33, 17-24, 19-10)

«Դեթրոյթ» — «Շառլոտ»՝ 103-113 (23-31, 27-28, 33-34, 20-20)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա