Logo

NBA. Ադետոկունբոյի դաբլ-դաբլը չի օգնել «Բաքսին», օրվա արդյունքները (տեսանյութ)

10:22 / 29.12.2022• Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Միլուոկի Բաքսը» հյուրընկալվել է «Չիկագո Բուլզին» և պարտվել 113-119 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Բաքսի» առաջատար Յանիս Ադետոկունբոն: Հույն բասկետբոլիստը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ՝ գրանցելով 45 միավոր և 22 ռեբաունդ: 28-ամյա խաղացողը նաև կատարել է 7 արդյունավետ փոխանցում:

«Բուլզի» կազմում դաբլ-դաբլի հեղինակ է դարձել թիմի առաջատար Դեմար Դեռոզանը՝ վաստակելով 42 միավոր և գրանցելով 10 ռեբաունդ: Ամերիկացին նաև 5 ասիստ է կատարել:

NBA, կանոնավոր առաջնություն

«Չիկագո» - «Միլուոկի»՝ 119-113 (28-32, 29-23, 22-27, 27-24, 13-7)

«Նյու-Օռլեան» - «Մինեսոտա»՝ 119-118 (24-28, 25-27, 37-33, 33-30)

«Մայամի» - «Լեյքերս»՝ 112-98 (33-25, 28-27, 34-26, 17-20)

«Ատլանտա» - «Բրուքլին»՝ 107-108 (30-31, 33-25, 17-27, 27-25)

«Սակրամենտո» - «Դենվեր»՝ 127-126 (24-40, 38-35, 32-30, 33-21)

«Գոլդեն Սթեյթ» - «Յուտա»՝ 112-107 (27-37, 27-22, 34-35, 24-13)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ