Logo

NBA․ Ադետոկունբոյի արդյունավոտ խաղը չի օգնել «Միլուոկիին»

11:43 / 05.02.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Յուտա Ջազը» սեփական խաղահրապարակում 123-108 հաշվով հաղթել է «Միլուոկի Բաքսին»։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Միլուոկիի» առաջատար Յանիս Ադետոկունբոն, որը վաստակել է 33 միավոր ու կատարել 13 ասիստ։

«Յուտայի» կազմում ամենաարդյունավետը ֆինն բասկետբոլիստ Լարի Մարկանենն էր՝ 21 միավոր։

Բրեդլի Բիլի 43 միավորն օգնել է «Ֆինիքս Սանզին», որը հյուրընկալվելիս 140-112 հաշվով հաղթել է «Վաշինգտոն Ուիզարդսին»։ Նրա ակումբակից Քևին Դյուարանտը վաստակել է 18 միավոր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ