Logo

Ռուբեն Նազարեթյան. «Բարձրակարգ խաղ ցուցադրեցինք» (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
23:42 / 12.10.2022Ֆուտզալ
Ռուբեն Նազարեթյան

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մեկնաբանել է չեխերի նկատմամբ արտագնա հաղթանակը (4-1) 2024թ. աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի 3-րդ տուրում:

«Ամբողջ խաղի ընթացքում պրեսինգ էինք անում: Կրկին լավ վերլուծել էինք, այսօր սխալներ ավելի քիչ թույլ տվեցինք, քան առաջին խաղում: Շատ բարձրակարգ խաղ ցուցադրեցինք, ցանկանում եմ շնորհավորել բոլորիս:

Մեր խումբը բավականին բարդ էր: Շատ լավ խաղացինք, արդեն կսպասենք նոր խմբին, որտեղ նույնպես ցանկանում ենք առաջինը լինել»,- նշել է Նազարեթյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն անցկացրած 3 խաղերից հետո 100-տոկոսանոց արդյունքով (9 միավոր) ապահովել է առաջին տեղն ընտրական 3-րդ խմբում և նվաճել որակավորման փուլի էլիտ-ռաունդի ուղեգիր: Չեխերը 3 միավոր ունեն, Բոսնիա և Հերցեգովինան առանց միավորի է:

Հայաստանի հավաքականը որակավորման հիմնական փուլի վերջին տուրում մարտի 3-ին Երևանում կընդունի Բոսնիա և Հերցեգովինայի թիմին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ