Logo

Նազարեթյանը, Նևեդրովն ու Սանոսյանն ամփոփել են Ալբանիայի թիմի դեմ հաղթական խաղը

23:55 / 01.02.2025Ֆուտզալ
null

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը, խաղացողներ Դենիս Նևեդրովն ու Վլադիմիր Սանոսյանը ՀՖՖTV-ի հետ զրույցում ամփոփել են Ալբանիայի թիմի դեմ Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի երրորդ տուրի տնային խաղը, որն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 4-0 հաշվով:

«Առաջին խաղակեսում փորձեցինք արագություններ զարգացնել: Երկրորդում կազմի փոփոխություն կատարեցի, արդյունքը տեսաք: Ալբանիան հիմնականում պաշտպանվում էր և հակագրոհներով խաղում: Ալբանիան ևս պայքարի մեջ է, երեք միավոր ունի: Այսօրվա խաղը բարդ ստացվեց, Տիրանայում կայանալիք մրցավեճը ևս այդպիսին կլինի»,- ասել է Նազարեթյանը:

«Տպավորություններն այս խաղից լավն են: Ալբանիան բարդ մրցակից է, մեզ ևս մեկ խաղ է սպասում նրանց դեմ: Միայն հաղթանակի հետևից ենք գնալու: Ալբանիայի դեմ երկրորդ խաղում ևս մենք պետք է լինենք թելադրողը»,- ասել է Նևեդրովը:

«Կրկին խաղի մեկնարկը դժվար էր, լավ է` մեր գոլերը խփեցինք: Հետագայում էլ ամեն ինչ մեր վերահսկողության տակ էր»,- ասել է Սանոսյանը:

Հայաստանի ազգային հավաքականը Ալբանիայի թիմին հաղթելուց հետո 6-րդ խմբի առաջատարն է: Նազարեթյանի գլխավորած թիմը 7 միավոր ունի, Ղազախստանի հավաքականը` չորս, Ալբանիայի ու Դանիայի թիմերը` երեքական:

Հիշեցնենք, որ առաջին տեղը գրաված հավաքականները միանգամից կնվաճեն Եվրո-2026-ի ուղեգիր: Խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան անցումային փլեյ-օֆֆում:

Հայաստանի հավաքականը փետրվարի 5-ին Տիրանայում կհյուրընկալվի Ալբանիայի թիմին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ