Logo

Նազարեթյան. «Փորձելու ենք ավելի լավ պատրաստվել, որպեսզի հաղթահարենք խմբային փուլը»

14:54 / 25.10.2025Ֆուտզալ
null

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը խոսել է Եվրո-2026-ի վիճակահանության մասին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

«Եվրոպայի առաջնությունում թույլ թիմեր չկան։ Սա ուժեղագույնների մրցաշար է։ Մենք էլ այդ ուժեղագույնների թվում ենք։ Փորձելու ենք ավելի լավ պատրաստվել, որպեսզի հասնենք մեր նպատակին՝ հաղթահարենք խմբային փուլը։ Մեր հավաքականն ունակ է այդ խնդիրը լուծելուն»,- ասել է 49-ամյա մասնագետը։

Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը վիճակահանությամբ ընդգրկվել է B խմբում և կմրցի Ուկրաինայի, Չեխիայի ու Լիտվայի դեմ։

Մրցաշարը կկայանա 2026թ. հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում։

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ