Լիգա 1-ի գործող չեմպիոն ՊՍԺ-ի կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Ա Սերիայում:
Լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի հաղորդմամբ՝ 35-ամյա ֆուտբոլիստը մոտ է իտալական «Նապոլիի» հետ համաձայնության գալուն:
Հիշեցնենք, որ Նավասը փարիզյան ակումբում ելույթ է ունենում 2019 թվականից: 2014-2019 թվականններին նա պաշտպանել է Մադրիդի «Ռեալի» գույները՝ 3 անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայում (2015/16, 2016/17, 2017/18), 1 անգամ էլ՝ Լա լիգայում (2016/2017):
Transfermarkt-ը Նավասի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո:


