Լեհաստանի Ռաշին քաղաքում անցկացվող մինչև 20 և 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հինգերորդ ոսկե մեդալն է նվաճել։
Նարեկ Մկրտչյանը (81 կգ) հանդես է եկել Մ20 տարեկանների պայքարում և երկամարտի 341 կգ (150+191) արդյունքով նվաճել ոսկե մեդալ։ Պոկում վարժություն հայ ծանրորդը երրորդն է եղել և արժանացել բրոնզե մեդալի, հրում վարժություն նա զարգացրել է հաջողությունը, դարձել ոսկե մեդալակիր։ Մկրտչյանը հաջող է կատարել բոլոր 6 մոտեցումները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանից ոսկե մեդալակիր էին դարձել Ժորա Գրիգորյանը (Մ20, 55 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (Մ20, 59 կգ),Գառնիկ Չոլակյանը (Մ23, 61 կգ) և Գոռ Սահակյանը (Մ23, 73 կգ), իսկ Ռաֆիկ Մինասյանը (Մ20, 61 կգ) արժանացել է արծաթե մեդալի։