Logo

Նարեկ Մանասյանը՝ Եվրոպայի գավաթի հաղթող, Ռուդոլֆ Գարբոյանը՝ արծաթե մեդալակիր

10:50 / 15.10.2023Բռնցքամարտ
null

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը ելույթն ավարտել է մեկական ոսկե, արծաթե ու չորս բրոնզե մեդալով և թիմային հաշվարկում գրավել երրորդ տեղը։

Մրցաշարի հաղթող է դարձել Նարեկ Մանասյանը (92 կգ)։ Եզրափակիչում Մանասյանը պետք է ուժերը չափեր իտալացի բռնցքամարտիկի հետ, որը վնասվածքի պատճառով չի ներկայացել մենամարտին ու հաղթանակը շնորհվել է Հայաստանի ներկայացուցիչին։

Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) եզրափակիչում պարտվել է ռուս մրցակցի ու դարձել արծաթե մեդալակիր։

Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էին դարձել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), որոնք պարտվել էին կիսաեզրափակիչում։

Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել 12 բռնցքամարտիկով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա