Երևանի ԲԿՄԱ-ի վինգեր Նարեկ Հովհաննիսյանը ճանաչվել է Fastex Պրեմիեր լիգայի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ` արժանանալով «YoHealth ամսվա սիրտ» մրցանակին։
19-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամիս «Բանակայինների» կազմում խփել է 3 գոլ։
Հաղթողը որոշվել է երկրպագուների, սպորտային լրագրողների և Fast TV-ի մեկնաբանների քվեարկության արդյունքում։
Քվեարկությամբ երկրորդ տեղը զբաղեցրել է Մարին Յակոլիշը («Նոա»), իսկ երրորդը Խուան Բալանտան («Արարատ-Արմենիա») է։
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


