Երևանի «Ուրարտուի» հարձակողական ոճի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը կարիերան կշարունակի ռումինական «Ֆարուլի» կազմում, հայտնում է Հայաստանի չեմպիոնի պաշտոնական կայքը:
22-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտուի» կազմում անցկացրած 73 պաշտոնական խաղում դարձել է 16 գոլի հեղինակ:
Կարիերայի ընթացքում Գրիգորյանը խաղացել է նաև Երևանի ԲԿՄԱ-ում ու լեհական «Յագելոնիայում», իսկ Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 4 հանդիպում։ Transfermarkt-ը 275 հազար եվրո է գնահատում կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը։
Հիշեցնենք, որ «Ուրարտուն» ու «Ֆարուլը» հանդիպել էին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում։ Երկու խաղում էլ հաղթել էր Ռումինիայի չեմպիոնը (3-2, 3-2): «Ֆարուլի» գլխավոր մարզիչը ռումինացի լեգենդար ֆուտբոլիստ Գերոգե Հաջին է։