Logo

Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում

15:08 / 26.06.2024Ֆուտբոլ
null

Ռումինական «Ֆարուլն» ընկերական խաղում 5-3 հաշվով առավելության է հասել մոլդովական «Զիմբրուի» նկատմամբ:

Ռումինական ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի վինգեր Նարեկ Գրիգորյանը: Հայ ֆուտբոլիստը խաղացել է մեկնարկային կազմում ու 11-րդ րոպեին հաշիվը դարձրել է 2-1։ Թիմերն անցկացրել են 60 րոպե տևողությամբ երկու խաղակես։ «Ֆարուլը» 5 գոլերն էլ խփել է առաջին խաղակեսում։

Հիշեցնենք, որ «Զիմբրուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում մրցելու է Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա