Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նարեկ Գրիգորյանը ռումինական «Ֆարուլի» կազմում առաջին գոլն է խփել 2025/26 մրցաշրջանում:
24-ամյա ֆուտբոլիստը «Կլուժի» դեմ Ռումինիայի Սուպերլիգայի 14-րդ տուրի արտագնա հանդիպման 18-րդ րոպեին՝ անկյունայինի խաղարկումից հետո, հեռվից գեղեցիկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2-0:
Հայ վինգերը փոխարինվել է 82-րդ րոպեին, «Ֆարուլը» հաղթել է 2-0 հաշվով և 19 միավորով 7-րդն է:

