Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ռումինիայի առաջնության չեմպիոնական փուլի չորրորդ տուրում:
«Ֆարուլն» արտագնա մրցավեճում 2-1 հաշվով հաղթել է «Ունիվերսիտատին», 22-ամյա Գրիգորյանն առաջին խաղակեսում երկու ասիստ է կատարել ռումինացի հարձակվող Յոնուտ Կոժոկարուին:
Ընթացիկ մրցաշրջանում Գրիգորյանը 16 հանդիպման է մասնակցել ռումինական թիմի կազմում, դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ:
«Ֆարուլը» 29 միավորով չորրորդն է, «Ունիվերսիտատը»՝ 31 միավորով երկրորդը:
Ռումինիայի առաջնության չեմպիոնական փուլ, չորրորդ տուր
«Ունիվերսիտատ» - «Ֆարուլ»՝ 1-2
Ստեֆան Բայարամ, 4 - Յոնուտ Կոժոկարու, 21, 45+5


