Logo

Նարեկ Գրիգորյանի գոլը «Ֆարուլին» փրկել է պարտությունից

00:31 / 05.10.2024Ֆուտբոլ
null

Ռումինիայի առաջնության 12-րդ տուրում «Ֆարուլը» 1-1 հաշվով է ավարտել Բուխարեստի «Դինամոյի» դեմ տնային հանդիպումը։

Դաշտի տերերի պատասխան գոլը 71-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, որն անցկացրել է ամբողջ հանդիպումը։

Ընթացիկ մրցաշրջանի 12 խաղում Գրիգորյանը խփել է 3 գոլ: Գեորգե Հաջիի գլխավորած «Ֆարուլը» 13 միավորով 12-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ