Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը 3-րդ գոլային փոխանցումն է կատարել Ռումինիայի Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում:
24-ամյա ֆուտբոլիստը «Ֆարուլի» կազմում ՈՒՏԱ-ի դեմ 20-րդ տուրի տնային հանդիպման 33-րդ րոպեին ասիստ է կատարել Յոնուտ Վինային, որը բացել է հաշիվը: Խաղն ավատվել է 1-1 հաշվով:
Գրիգորյանն ընթացիկ մրցաշրջանում նաև 2 գոլ է խփել:


