Logo

Նարեկ Գրիգորյանի ասիստն օգնել է «Ֆարուլին»

11:21 / 22.01.2024Ֆուտբոլ
null

Ռումինիայի առաջնության 22-րդ տուրում Նարեկ Գրիգորյանը «Ֆարուլին» օգնել է հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել «Կրայովային»։ Հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են առաջին խաղակեսում։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը 15-րդ րոպեին մասնակցել է «Ֆարուլի» գոլային գրոհին, իսկ խաղակեսի վերջնամասում կատարել է գոլային փոխանցում։ 22-ամյա Գրիգորյանը փոխարինվել է 57-րդ րոպեին։

Ռումինիայի առաջնությունում հայ ֆուտբոլիստն անցկացրել է 8-րդ հանդիպումն ու կատարել առաջին արդյունավետ գործողությունը։ Այդ հաղթանակից հետո «Ֆարուլը» 33 միավորով բարձրացել է 6-րդ տեղ։

Հիշեցնենք, որ Նարեկ Գրիգորյանը 2023թ․ օգոստոսին է Երևանի «Ուրարտուից» տեղափոխվել ռումինական ակումբ։ Transfermarkt-ը 300 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա